Երանի՜ սուրճիդ գավաթն ըլլայի,
Առավոտ լուսո քեզ համբույր տայի՜,
Օրը հիասքանչ ինձնով միշտ սկսվեր,
Ինձնով արբենար աստղկա գիշեր…
Երանի՜ սուրճիդ գավաթն ըլլայի,
Առավոտ լուսո քեզ համբույր տայի՜,
Օրը հիասքանչ ինձնով միշտ սկսվեր,
Ինձնով արբենար աստղկա գիշեր…
Նկարը՝Օնիկ Մնացականյանի
Թող որ այսօր՝ հենց լուսանա, արևն իսկույն մեղմիկ ժպտա,
Ձյան հաստ շերտը փողոցներից այնպե՜ս հանկարծ անհետանա,
Թող կանաչով պատվեն բոլոր ճամփաները մատաղ կյանքիդ,
Եղիր հպարտ՝ համաբոլոր քո իղձերով՝ պարզ ու վճիտ:
Չվշտանաս ու չտխրես, միշտ գլուխդ բարձր պահիր,
Հիշիր՝ մի լավ ընկեր ունես, ով կօգնի քեզ ամեն պահի
Խորհուրդներո՛վ քեզ հարկավոր, ներկայությամբ իր պարզ հոգո՛ւ,
Նա պատրաստ է գիշեր ու զօր քեզ պես բարի արարածին
Լինել նեցուկ, խորհրդատու…
Ժպտա այսօր, և թող օրը բերի իր հետ ամեն նորը,
Բայց հներին չմոռանա՛ս.
Հինը թանկ է, ինչպես նաև, քաղցր է հինը…
Չվարանե՛ս, քայլիր հաստատ ու անվարան, ճի՛շտ է կյանքիդ ընտրած ուղին,
Քանզի գիտենք, որ ուժեղ են պարզ ժպիտն ու անկեղծ բարին:
Եվ թող բոլոր ընկերներդ երգեն երգեր՝ քեզ նվիրված,
Իսկ իմ փոքրիկ այս երկտողը այսօր, ջա՛նս, քեզ է ուղղված:
Ծնունդդ շնորհավոր…
Ն. Ավագյան…
28.01.14
Խինդ ու ծիծաղ է, կարկաչուն ձայներ,
Անվերջ անրջող թովի՜չ հայացքներ,
Այդ դո՛ւ ես գալիս, ուրախ Ամանոր,
Կարծես եղել ես մեզ հետ ամեն օր:
Եվ ի՜նչ զվարթ է, մերթ հնչում են, տե՛ս,
Զանգերի կանչը, ղողանջը անտես,
Զրնգուն երգը մանկանց անվարան,
Լցրել է տներ, այգի ու մառան:
Կենաց ենք ասում, ու լի բաժակներ
Չխկչխկում են խե~նթ-խելա~ռ այս գիշեր:
Մաղթանքները ջերմ հնի ու նորի
Ազդարարում են գալն Ամանորի…
Ն. Ավագյան
17.12.12թ.
Այնպես եմ զգում իմ հոգում հիմա քո մոգական ջերմությունը,
Ամեն տարվա հետ կարծես հնացած,
Բայց գալիք տարվա ուժով նորացած
Զանգերիդ անափ հզոր զորությունը,
Ղողանջով կանչող, մարդկանց սրտերը ջերմությամբ լցնող
Քո շունչը անսպառ,
Եվ երջանկացնելու, խինդ ու բերկրանքով
Մեզ պարուրելու միտքդ անաչառ…
Ինչ էլ որ լինի, ուրախ թե տխուր,
Դու այդ գիշերը անհո~ւն բերկրանք տուր,
Փարվիր բոլորի սրտերին, ու ջերմ
Թող մարդիկ քեզ հետ անվերջ անրջեն…
Թող զանգեր հնչեն, մանուկների ճիչ,
Քաղցրալուր ձայնով երգեր հարազատ,
Տուր մեզ փրկություն, զորեղ մեր փրկիչ,
Քո` Սուրբ Ծննդյան ավետով անպարտ:
Քո գալը բարի, ուրախ Ամանոր,
Կենացներ հնչեն թող խենթ այս գիշեր,
Բարեկամներ իմ և հին, և թե նոր,
Իրականանան թող բոլո~ր երազներ…
Ն. Ավագյան
16.12.12
Հուզված աչուկներ, երգեր մեղմօրոր,
Սրտերի տրոփ, անցածի վերհուշ,
Եվ հրաժեշտի պահ, որ հին է և նոր…
Անմոռաց մի օր, անուրջներ անուշ,
Ընկերներ իմ լավ, սիրելի դեմքեր,
Բարի ուսուցիչ, հարազատ պատեր,
Դպրոց մանկության, դպրոց իմ կյանքի,
Միշտ կհիշեմ քեզ` ինչ էլ որ լինի:
Եվ վերջին ելույթ, վերջին զանգի տոն,
Ասված ու չասված խոսքի փառատոն,
Զգացմունքներ անկեղծ` բխող սրտերց,
Քիչ հուզված դեմքեր` ժպտացող բեմից:
Բարին թող հավերժ ուղեկցի կյանքում
Ձեզ իմ հարազատ, իմ լավ ընկերներ,
Թող որ չլինի ձեր կյանքում անկում,
Ցանկանում եմ ձեզ բազում վերելքներ…
Ն. Ավագյան.
23.05.2013