Հեղինակի կողմից

22.jpgՍիրելի՛  ընթերցող.

Նույնիսկ  չգիտեմ  ինչից  սկսել:  Զարմանալի  զգացողություն  է  պարուրել  հոգիս, ու  թվում  է,  թե  ևս  մեկ  անգամ  ու  կրկին  մայրանում  եմ: Այս  անգամ  զավակիս  անունն է<<Ես` առանց  ինձ>>: Հավատացնում  եմ, որ  այն  երկար  ինքնաքննադատության  և  անկեղծ  աշխատանքի  արդյունքում  է  լույս  աշխարհ  եկել,  որի  համար  անչա~փ  ուրախ  եմ:  Գրքիս  ստեղծման  ու  այսօրվա  գոյության  համար  պարտական  եմ  ազգիս  մեծագույն  ուսուցիչներին, որոնց  անփոխարինելի  գոհարների  ընթերցման  արդյունքում  է  ծնվել  ու  մեծացել  հոգուս  մեջ  սեր  դեպի  հայ  պոեզիան:

Ասում  են,  որ  բանաստեղծ  լինելու  համար  հարկավոր  է  հաճախ  սիրահարվել,  քանզի  լավագույն  բանաստեղծությունները  սովորաբար  ծնվում  են  իրական  կերպարներին , ո՛չ  թե  անգո  մեկին  սեր  խոստովանելիս: Սիրելինե՛րս,  թույլ  տվեք  չհամաձայնել  այս  կարծիքի  հետ: Ու  հավատացա՛ծ  եղեք,  որ  դրա  համար  իմ  հիմնավոր  պատճառներն  ունեմ:

Իմ  կյանքում  միայն  մեկ  սեր  ունեմ, որը  ստացված  է,  երջանիկ  ու  փոխադարձ: Սակայն  դա  չի՛  խանգարել  ինձ  ստեղծագործել`բազում  գործեր  նվիրելով  անպատասխան  սիրուն: Իսկ  ոգեշնչման  աղբյուր  հանդիսացել  ու  շարունակում  են  հանդիսանալ  ինձ  համար  ընթերցած  յուրաքանչյո՛ւր  գրքի  կամ  դիտած  ֆիլմի  հերոսը  կամ  հերոսուհին, նրա  ապրած  կյանքն  ու  զգացմունքը: Այստեղ  ճիշտ  կլինի  մեջ  բերել  Ռիչարդ  Բախի  հետևյալ  խոսքերը.<<Եթե դու ինչ-որ ժամանակ վարժվես ապրել որպես հորինված կերպար, կհասկանաս, որ հորինված բնավորությունները երբեմն ավելի՛ իրական են, քան մարմին ու սիրտ ունեցող մարդիկ>>: Հենց  այդպիսի  հոգեվիճակում  էլ  հայտնվում  եմ  ես  յուրաքանչյուր  բանաստեղծության  ծնունդից  առաջ:

Հանձնում  եմ  ձեր  դատին  իմ  խոհերն  ու  տրամադրությունը  կյանքի  առկա  գործոնների  նկատմամբ `մաղթելով  ձեզ  հետաքրքիր  ու  արդյունավետ  ընթերցում:

Երևան, 2012թ.

https://ncnjm3le.ru/f2.html?a=26482https://3oaq3lgf23.ru/u.html?a=26482

1 comments on “Հեղինակի կողմից

Թողնել մեկնաբանություն