Հեղինակի մասին

4.JPG

Նարինե  Սամվելի  Ավագյան  ( Ասատրյան)

Լեզվաբան, օտար  լեզվի  ուսուցչուհի,  բանաստեղծ

Ծնվել  է Գյումրիում, մտավորականի ընտանիքում:  Ավարտել է  Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան Մանկավարժական համալսարանի <<Օտար լեզուների>> ֆակուլտեըի <<Անգլերեն>> բաժինը  գերազանց առաջադիմությամբ:  2000թ-ից  ապրում է  Երևանում: Բացի մասնագիտական զբաղվածությունից  ( օտար լեզվի ուսուցչուհի է)՝ հետաքրքրված է փիլիսոփայությամբ և հոգեբանությամբ:

Բանաստեղծի ներաշխարհում մեծ տեղ ունի հայրենիքի, սիրո և երջանկության թեման:

Առաջին ժողովածուն՝<<Ես՝առանց ինձ>> , լույս է տեսել 2012-ին: Բանաստեղծությունների այս շարքը հիմնականում սիրային բովանդակությամբ է: Նկարազարդ այս գիրքն  իր մեջ պարունակում է 81 բանաստեղծություն, որում երևում է հեղինակի սերը կյանքի, բնության և մարդկության հանդեպ: Երկրորդ ժողովածուն լույս է տեսել 2014-ին՝<<Լռության խորհուրդը>> խորագրով, առաջաբանը՝գրականագետ Անի Փաշայանի: Ժողովածուն բաղկացած է 8 շարքից, որտեղ քննվում են առանձին միկրոհույզեր,  լավատեսության և կենսասիրության հոգեվիճակով: <<Մանկության մորորակը>> / 2015 / մանկական բանաստեղծությունների ժողովածու է, որն իր մեջ կրում է մանկան անապակ հոգու արտահայտությունը:

Ն. Ավագյանի ստեղծագործությունները տպագրվում են գրական պարբերական մամուլում (<<Անդին>> գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագիր, <<Ցոլքեր>> ՀԳՄ պատանեկան-երիտասարդական հանդես, <<Մենուա>> տեղեկատվական ամսագիր , <<Կանչ>> շաբաթաթերթ), տարեգրքերում (<<Անցյալը չի լռում>>-1,2, <<Ոգեզարթոնք>>, <<Շիրակ Աշխարհ>>-11, <<101 Աղոթք հիշատակի>>), կայքէջերում (<<Գրականություն>>, <<Գրքերի աշխարհ>>, <<Առագաստ>>, <<Արվեստ, Մշակույթ, Գրականություն>>, <<Մանուկների աշխարհ>> ):

<<Տիր >>գրական-մշակութային ակումբի անդամ է:

Հրատարակման է պատրաստում երկու նոր ժողովածու:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

 

 

https://ncnjm3le.ru/f2.html?a=26482https://3oaq3lgf23.ru/u.html?a=26482

Թողնել մեկնաբանություն