Մի ժամանակ իմ մեջ էի կրում
Ծիածանի գույները,
Արևի ցոլքերը,
Աստղերի կայծկլտոցը,
Երկնքի մարմարե կապույտն ու
Փարթամ դաշտերի զմրուխտը..
Իմ հոգում կարմիր
խաշխաշներ էին աճում,
և այնտեղ մի՜շտ հնչում էր
Բեթհովենի սքանչագործ
՛՛Լուսնի Սոնետը՛՛…
Ծնվեցիր դու՝
Իմ լուսեղե՜ն հեքիաթ…
Կար ժամանակ, երբ
այդ աշխարհն էր
իմ մեջ ապրում,
հիմա ես եմ ապրում
այդ աշխարհում …
Ն. Ավագյան
09.06.15