Ասում են, թե վաղո՜ւց ի վեր
Աշխարհում այս հրաշագեղ,
Ապրում է հեզ մի հրեշտակ
Ճերմակ թևով, լու՜ռ ու անմեղ:
Իր բանն ունի ամեն ծեգին,
Դուրս է թռչում նա անվեհեր,
Տուն է դառնում խավարակին,
Գիշերվա մեջ հույժ մտաստվեր:
Մանկան չքմեղ նա դեմք ունի,
Աչքեր սիրո՜ւն, արտևանունք,
Ժամանակն է առաջ մղվում,
Հրեշտակն այս չի ծերանում:
Նույն աչքերը՝ ժպտու՜ն այնպես,
Հայացքը նույն՝ քիչ գայթակղող,
Ամից պոկված, ամպոտ ասես,
Չնկատել մարդ չի կարող:
Հայացքներից նա անտարբեր
Ամբողջ հոգով լաց է գալիս,
Սիրող աչքեր նկատելիս
Մեծ բերկրանքով ծափ է տալիս:
Այսպես արդեն շա՜տ տարիներ,
Մարդիկ գալի՜ս, անց են կենում,
Հրեշտակն այս՝ իր աղեղով,
Ապրում է դեռ խենթ աշխարհում:
Կրկին մանուկ, բանուկ կրկին,
Չի երկյուղում նա այլոց մեջ,
Լուռ ու խոնարհ նա ամենքին
Բաժանում է սեր քաղցրատենչ:
Ն. Ավագյան
14.02.14