Գրական զեկուցում

PicMonkey Collage

ԳՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՒՄ

ԹԵՄԱ՝ <<Համեմատություններն ու հակադրությունները 20-րդ դարի մեծագույն բանաստեղծ Համո Սահյանի <<Տար ինձ, ժամանակ >> և 21-րդ դարի նորագույն բանաստեղծուհի Նարինե Ավագյանի << Կանգ առ, ժամանա՜կ>> բանաստեղծությունների միջև….

Համո Սահյանի << Տար ինձ, ժամանակ>> և Նարինե Ավագյանի << Կանգ առ, ժամանա՜կ>> բանաստեղծությունների միջև, հիրավի, ամփոփված է ժամանակի անհունության, շտապողականության մեծ խորհուրդը:
Նարինե Ավագյան- Կանգ առ, ժամանա՜կ, դու շա՜տ ես շտապում,
Իմ խե՜նթ հույսերը քո թևին առած՝
Այդպես ուշացած այդ ու ես վազում…
Այս եռատողում բանաստեղծուհին,ասես, հորդորում է, որ<< ժամանակ>>-ը կանգ առնի, ասես ինքը դեռ չհասցրած բազում անելիքներ ունի, իսկ այդ <<անիրավ>> ժամանակը վազում է, ուշացել է ու վազում է՝ բանաստեղծուհու խենթ հույսերը իր թևին առած:
Համո Սահյան- Առ քո թևերին, տար ինձ ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:
Սահյանը գիտի,որ ժամամակը թռչում է անխղճաբար, և ուզում է, որ այն իրեն իր հետ տանի, որ ինքն էլ մտնի ժամանակի անհունության մեջ և ետ չմնա այս կյանքում և ոչ մի բանից: Ժամանակն ու հուշերը իրար միաձուլված՝ կապում են բանաստեղծի թևերը. այստեղ հետաքրքիր է հիշել հետևյալ ֆրազը.<<Ժամանակն անցնում է, բայց հուշերը միշտ մնում են>>:
Նարինե Ավագյան- Դու հավերժության անպարտ որդին ես,
Դու չես ճանաչում և ոչ մի սահման,
Դու երեկ նրա, իսկ այսօր՝ իմն ես,
Վաղը կընթանաս ուրիշի համար:
<<Հավերժության անպարտ որդի>> է անվանում բանաստեղծուհին այդ <<խենթ>>, << խելառ>> ժամանակին, որ չի ճանաչում և ոչ մի սահման. երեկ մեկինն էր, այսօր մյուսինը, վաղը կընթանա, կթռչի ուրիշի համար:
Համո Սահյան- Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:
Այս քառատողում բանաստեղծը շոշափում է ժամանակի անհունության թեման. Ժամանակն անհուն է, անցնում է, գնում և ամեն ինչ մնում է հետևում՝ դառնալով խորին հնություն:
Համո Սահյան- Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ;
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:
Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:
Այս տողերում բանաստեղծը,ասես, աղերսում է<<ժամանակ>> կոչվածին, որ իրեն ոգի տա, որ ինքը կարողանա խոսի, ոգի տա, որ դադարի հանդարտ հոսելուց, որ շտապի, ինչպես ժամանակն է շտապում: Բանաստեղծը ուզում է ձուլվել<< ժամանակ >>-ին, ու վերջինիս հետ գնա անհունները, << ժամանակ>>-ից բանաստեղծը ուզում է նրա ոգին, միտքը նեհուն, ուզում է միահյուսվել << ժամանակ>>-ի հանճարեղ տարերքի մեջ,ուր չմոլորվի նրա ոլորտներում: Հետաքրքիր է. ասես <<ժամանակ>>-ը բանաստեղծի շուրթերից շնչավորվում է, դառնում մի սրտակից ընկեր, որին բանաստեղծը ուզում է միշտ իր կողքին պահել:

Նարինե Ավագյան-Իսկ ես: Ես քեզ պես հավերժի ծին չեմ
Ես քայլում եմ հեգ իմ ճանապարհով,
Իմ երազները հույժ հողածին են,
Ես չեմ ընթանում հավերժի ճամփով:

Ի հակադրություն Սահյանի՝ Նարինե Ավագյանը չի ուզում ձուլվել <<ժամանակ>>-ի անհունության հետ,բանաստեղծուհին իրեն <<ժամանակ>>-ի պես հավերժական չի համարում, բանաստեղծուհին քայլում է իր հեգ ճանապարհով , իր երազները հույժ հողածին են և կախման մեջ չեն <<ժամանակ>>-ից: Բանաստեղծուհին, ասես, ազատում է իրեն <<ժամանակ>>-ի սահմանած <<բիրտ>> կաղապարներից:
Ուշագրավ են,հատկապես, վերջին երկտողերը, որտեղ երկու բանաստեղծների հակադրություն ևս ակնհայտ երևում է…
Համո Սահյան- Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ ժամանակ:
Նարինե Ավագյան- Բարեխիղճ եղիր, կանգ առ, ժամանա՜կ
Դեռ ժամանակ կա…
Սահյանը նորից,ասես, կախման մեջ է ժամանակից, ուզում է, որ այն իր խառնակ մտքերը զտի, համախմբի, առնի իր թևերին ու տանի՜, տանի՜:
Իսկ բանաստեղծուհին,ասես, հանգստացնում է <<ժամանակ>>-ին, խնդրում է նրան բարեխիղճ լինել, չշտապել, կանդ առնել, քանի որ << դեռ ժամանակ կա>>…
Կազմեց՝ Մերի Հովհաննիսյանը

բանասեր

Էրեբունի 11 գրաարանի աշխատակից

 

Թողնել մեկնաբանություն