ասա, որ ամեն ինչ լավ է,
որ աստղերը կշուլալվեն երկնին,
ու կփայլեն նորից..
կյանքի ոստոտ դեմքը պատռվել է, Տեր իմ,
ինձ կարկատել օգնիր …
չար վիշապը, ահա, սուր-սուր ակռաներով
իմ արյունն է ծծում…
ուժդ ցույց տուր, պահն է, հատիր դու այն թաթը,
որ ձեռքեր է հատել, Տեր իմ…
թե չէ՝ ես հոգնել եմ, էլ ուժ չունեմ,
նահատակված որդիք տուն են ուզում, Տեր իմ…
ավա՜ղ, հնար չունեն…
Իսկ հեքիաթս մաքուր՝ բարու հաղթանակով,
քարին ընկել, փշրվել է, Տեր իմ…..
Ն. Ավագյան
26.04.16