Քո լացի՞ց է, թե՞ ծիծաղից,
Որ հորդածո՜ր արցունքներիդ նուրբ շիթերը
Զարդարում են պատուհանիս մե՜րկ ապակին:
Երջանի՞կ ես, թե ՞ դառնամաղձ,
Երբ պոկվում են բիլ երկնքի
Տխրաթախիծ ամպիկներից մասունքներդ
Եվ արծաթում հողը ծարավ՝
Հոգեթաթավ և հոգեթավ…
Բարի կամքիդ ուղղորդո՞ւմն է,
Որ ջրում ես ծաղիկ ու ծա՜ռ ,
Հագուրդ տալիս կյանքին ծարավ,
Թե՞ հոգուդ մեջ, դու էլ ինձ պես,
Այնքա՜ն ցավ ես արդ կուտակել,
Որ այլևս անհնար է դարձել լռել,
Եվ այդ ցավը դառնահառա՜չ
Խոնարհաբա՜ր սրտում կրել:
Տե՜ս, թափվում են արցունքներդ այնպես արագ,
Ինչպես հիմա խենթ բառերն են
Լու՜ռ տառապում իմ գրչի տակ:
Մտորում ես գուցե դու՞ էլ…
Եվ , արթնացած հոգուդ ցավից,
Դուրս ես ժայթքում այնպես հանկարծ
Մայր երկնքի ծո՜վ աչքերի բազմակուտակ քարափներից:
Չեմ հասկանում՝ ճա՞խր է արդյոք սա հոյաշուք,
Դու պարո՞ւմ ես մո՜վ երկնքում,
Թե պարզապես քո վշտերի հորդազեղուն ջրվեժներն են
Ցավագալա՜ր գահավիժում…
Դու լալիս ես տառապանքից, իսկ շատերին ձայնդ հնչուն
Երգ է թվում հոգեդյութիչ:
Ինչ էլ լինի՝ հասկանում եմ ես քեզ հիմա,
Իսկ բախտակից ընկերներդ
Իմ աչքերի խորքերից են լու՜ռ անջատվում,
Եվ նույնքա՜ն լուռ բռնում ճամփան ազատ անկման,
Բայց այս անգամ՝ այտերով իմ…
Համբուրում են այտերս թաց, կարոտագին փարվում նրանց,
Ինչպես դու ես գրկում հողը՝ խոնարհվելով հե՜գ, անդեդև,
Հավերժների իմ ուղեկից՝ վշտահառա՜չ թավ անձրև…
Ն. Ավագյան
29.03.14